Տպել
06.02.2006
Կոալիցիայի կուսակցությունների հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության խորացումը, ինչպես նաեւ համապատասխան մշակույթի եւ ավանդույթների արմատավորումը գերակա խնդիր է մեր երկրի համար:

2005թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունքով իրականություն դարձավ քաղաքական կոալիցիայի ծրագրային գլխավոր նպատակներից մեկը: Միաժամանակ դա նոր հնարավորություններ ստեղծեց երկրում ժողովրդավարական գործընթացների խորացման, հետեւաբար նաեւ երկրի զարգացման համար: Մեծապես կարեւորելով հետագա բարեփոխումների նշանակությունը եւ արդյունավետությունը, քաղաքական կոալիցիայի կուսակցությունները վճռական են շարունակելու համագործակցությունն առնվազն մինչ 2007թ-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական մեկնարկը ընկած ժամանակահատվածը`  այն առավել արդյունավետ օգտագործելու այդ գործընթացի համար:

Մենք ամեն ջանք պետք է գործադրենք, որ  նախընտրական լարվածությունները չխաթարեն երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող գործընթացները: Դրա երաշխիքը կարող է լինել համագործակցությունը, միմյանց եւ միմյանց դիրքորոշումների նկատմամբ փոխադարձ հարգանքը, պայմանավորվածությունների հստակ կատարումը եւ առկա հիմնախնդիրների քաղաքակիրթ քննարկումն ու լուծումը: Մենք այդպիսի համագործակցության ու առողջ քաղաքական հարաբերությունների զարգացման կոչ ենք անում նաեւ խորհրդարանական ու արտախորհրդարանական մեր գործընկերներին՝ կարեւորելով ոչ միայն 2007թ. խորհրդարանական ընտրությունները, այլեւ բարեփոխված Սահմանադրության հիման վրա խորքային բարեփոխումների արդյունավետ իրականացումը` ապահովելու համար միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող ընտրություններ:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Հայ հեղափոխական դաշնակցություն

«Օրինաց երկիր» կուսակցություն


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...