Փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հրավիրած նիստում մինչեւ օրակարգային հարցերին անդրադառնալը մեկ րոպե լռությամբ հարգել է 1988թ. Սումգայիթում հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակը:
Հանձնաժողովականները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով: