Տպել
01.03.2022
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 1

ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգերի  քննարկմանն անցնելը` ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 14 տարի առաջ` մարտի 1-2-ին  Երեւանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով զոհված 8 քաղաքացիական անձանց  եւ 2 ոստիկանների  հիշատակը: