Տպել
01.03.2022
Խորհրդարանը սկսել է օրակարգային հարցերի քննարկումը
1 / 8

ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը՝ գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած հարցերը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար քննարկումով:

Քննարկվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու  մասին» եւ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու  մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

Զեկուցող Աղվան Վարդանյանի խոսքով՝  խմբակցությունն առաջարկում է աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակներն ինդեքսավորել յուրաքանչյուր տարի, քանի որ տարեկան գրանցվում է մոտ 7 տոկոս գնաճ, եւ թանկանում են հատկապես պարենային ապրանքները:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը պարզաբանել է փաթեթին բացասական եզրակացություն տալու պատճառները: Նշվել է, որ  ինդեքսավորման կարգն օրենքով սահմանելու մոտեցումը խնդրահարույց է մի շարք  պատճառներով: Ելնելով դրանից՝ հեղինակին առաջարկվել է լրամշակել նախաձեռնությունը, ինչը չի ընդունվել նրա կողմից:

Բացասական եզրակացություն էր ստացել նաեւ այն նախագիծը, որով առաջարկվում է լրացումներ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում:

Հեղինակ Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջարկվում է սահմանել, որ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հայտարարությունը չներկայացնելու դեպքում կենսաթոշակ վճարելը չի դադարեցվում, եթե, համաձայն ՍԷԿՏ համակարգի, հայտարարությունը ներկայացնելու ժամկետը լրանալու օրվա դրությամբ կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է նախագիծը բացասական եզրակացության արժանացնելու պատճառները:

Քննարկվել են նաեւ Աղվան Վարդանյանի հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ինչպես նաեւ «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը:

Հաջորդիվ  քննարկվել է  «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն է: Հեղինակն առաջարկում է  «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր՝ զոհերի հիշատակը հարգելու եւ մարդկության ու համամարդկային արժեքների դեմ ուղղված այդ հանցավոր արարքին գնահատական տալու համար: Որպես հիշատակի օր առաջարկվում է սահմանել Մարաղայի վրա ադրբեջանական զորքերի հարձակման օրը` ապրիլի 10-ը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դիրքորոշումը՝ նշելով մերժման դրդապատճառները:

Նա ընդգծել է, որ Մարաղայի ջարդերը դատապարտելի են, սակայն դրանք միակը չեն.  այն ընդամենը մեծ շղթայի մեջ գտնվող մեկ օղակ է, որը վկայում է Ադրբեջանի կողմից իրականացված եւ  իրականացվող հայատյաց քաղաքականության մասին:  «Այո, մենք հիշատակի օրեր պետք է ունենանք, բայց եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ հայոց պատմության մեջ տեղի ունեցած ցանկացած իրադարձություն պետք է հիշատակի օր դառնա օրենքում, ապա մենք կունենանք մի իրավիճակ, երբ ամեն օր ունենք մեկ  հիշատակի օր»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Քվեարկության արդյունքում վերոնշյալ նախաձեռնությունները չեն ընդգրկվել նստաշրջանի օրակարգում:

Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության  հեղինակած ԱԺ հայտարարության նախագիծը նույնպես չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգում:


26.06.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 26-ին հանդիպել է նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավեր...

26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...