Տպել
01.03.2022
Աղվան Վարդանյանն անդրադարձել է ԱԺ նստաշրջանի օրակարգում չընդգրկված նախագծերին
1 / 6

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մարտի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձել է իր եւ խմբակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնություններին, որոնք ԱԺ մշտական հանձնաժողովներում ստացել էին բացասական եզրակացություններ եւ չէին ընդգրկվել նստաշրջանի օրակարգում:

ԱԺ պատգամավորը հատկապես կարեւորել է խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակներն ինդեքսավորել յուրաքանչյուր տարի: Բանախոսը նշել է, որ տարեկան գրանցվում է մոտ 7 տոկոս գնաճ,  թանկանում են հատկապես պարենային ապրանքները: Ըստ բանախոսի՝ քաղաքակիրթ աշխարհում գործում են գնաճի ինդեքսավորման համապատասխան մեխանիզմներ: Աղվան Վարդանյանը  հավելել է, որ փաթեթը վերաբերելու էր 480 հազար  կենսաթոշակառուների եւ 80 հազար նպաստառուների:

Բանախոսը կարեւորել  է մեկ այլ նախագիծ եւս, որով առաջարկվում էր փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում: Առաջարկվում է օրենքով սահմանված հայտարարությունը չներկայացնելու դեպքում չդադարեցնել կենսաթոշակի վճարումը, եթե համաձայն ՍԷԿՏ համակարգի՝ հայտարարությունը ներկայացնելու ժամկետը լրանալու օրվա դրությամբ կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Նախատեսվում էր նաեւ ստեղծել  ընդհանուր տեղեկատվական բազա:

Աղվան Վարդանյանն անդրադարձել է նաեւ «Պետական գնումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությանը, որն առնչվում էր մեկ անձից գնումներ կատարելուն:

Բանախոսը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին:


24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...