Մարտի 1-ի ԱԺ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի խոսքով` ապրիլից ուժը կորցրած են ճանաչվելու տեխնիկական անվտանգության ոլորտում գործող մի շարք տեխնիկական կանոնակարգեր, որոնց հիման վրա իրականացվում են տեխնիկական անվտանգության փորձաքննություններ: Դրանց փոխարեն գործելու են ԵԱՏՄ կանոնակարգերը, որոնցով հնարավոր չէ իրականացնել համապատասխան փորձաքննություն:
«ԵԱՏՄ կանոնակարգերով կարգավորվում են արտադրանքի անվտանգության մասին պահանջները, իսկ ազգային տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործման տեխնիկական անվտանգության ապահովման պահանջները: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել Կառավարությանն օրենքով օժտել տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմեր, կանոններ, հրահանգներ ընդունելու իրավասությամբ»,-նշել է փոխնախարարը:
Նախագծով կատարվում են նաեւ խմբագրական բնույթի փոփոփություններ:
Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը:
Կսահմանվեն դատավորների, դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ
Ազգային ժողովը մարտի 1-ի նիստում քննարկել է ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ հարակից օրենքներում...
Աղվան Վարդանյանն անդրադարձել է ԱԺ նստաշրջանի օրակարգում չընդգրկված նախագծերին
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մարտի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձել է իր եւ խմբակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնություններին, որոնք ԱԺ մշտական հանձնաժողովներում ստացել էին բացասական եզրակացություններ եւ չէին ընդգրկվել նստաշրջանի օրակարգում: ԱԺ պատգամավ...
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփել են ձմեռային նստաշրջանի աշխատանքները
Փետրվարի 24-25-ին տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները: Մարտի 1-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջա...
Կարեւորվել է մասնագիտության ճիշտ ընտրություն կատարելու հարցը
Մարտի 1-ին Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի թեթեւ արդյունաբերության պետական քոլեջի եւ Երեւանի «Անտիկյան կրթարան» հիմնական դպրոցի աշակերտները: Այցելուներն Ազգային ժողովի նիստերի դահլիճի օթյակից հետեւել են նիստի աշխատանքին, թանգարանում ծանոթացել խորհրդարա...
Խորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը
Մարտի 1-ի նիստում Ազգային ժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնի համար խորհրդարանին է առաջարկել «Ք...
Խորհրդարանականները հարգել են 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ խմբակցության պատգամավորների հետ ծաղկեպսակ է դրել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 ...
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առցանց ձեռք բերված տեղեկատվությունն օգտագործելու հնարավորություն կստանա
Ազգային ժողովը մարտի 1-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: Առաջարկվում է հստակեցնել պահանջման ոչ ենթ...
Խորհրդարանը սկսել է օրակարգային հարցերի քննարկումը
ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը՝ գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած հարցերը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար քննարկումով: Քննարկվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու...
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգերի քննարկմանն անցնելը` ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 14 տարի առաջ` մարտի 1-2-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած...
Հակոբ Արշակյանն ընդունել է Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 28-ին ընդունել է Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հար...