Տպել
02.03.2022
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն
1 / 1

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի  թափուր տեղերից մեկի համար առաջադրել է Մեսրոպ Մակյանի, Աննա Մարգարյանի եւ Արսեն Նիկողոսյանի  թեկնածությունները, իսկ դատավորի մյուս թափուր տեղի համար՝ Լուսինե Աբգարյանի, Սերգեյ Մարաբյանի եւ Ռուբիկ Մխիթարյանի թեկնածությունները»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ: