Տպել
02.03.2022
Թեւակոխել ենք շատ կարեւոր բարեփոխումների ժամանակաշրջան. Սուրեն Պապիկյան
1 / 2

Մարտի 2-ին ԱԺ-Կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցը վերաբերել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, տեղակալի, վարչության պետերի փոփոխություններին:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ թեւակոխել ենք շատ կարեւոր բարեփոխումների ժամանակաշրջան: «Վստահ եմ՝ վաղուց ժամանակն է, որ նաեւ պաշտպանական գերատեսչությունում վստահեն, հնարավորություն տան պատերազմի բովով անցած մեր բազմաթիվ ունակ ու երիտասարդ կադրերին»,-ասել է նախարարը: Նրա խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել ըստ կարգի, ընթացակարգերի եւ քաղաքական վերադասության:

Մանրամասները՝ տեսանյութում: