Տպել
07.02.2006
Բուլղարիայի Ժողովրդական Ժողովի նախագահի այցը Հայաստան

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով` փետրվարի 12-14-ը պաշտոնական այցով Երեւանում կլինի  Բուլղարիայի Հանրապետության ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը:

Այցի շրջանակներում փետրվարի 13-ին նախատեսվում է ԱԺ նախագահի եւ Բուլղարիայի Հանրապետության ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու առանձնազրույցը, որից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմերով: Նույն oրը պատվիրակությանը կընդունեն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի իր տուրքը կմատուցի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Փետրվարի 14-ին Բուլղարիայի Հանրապետության ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկուն ընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նույն օրը պատվիրակությունը կհյուրընկալվի Պեյո Յավորովի անվան միջնակարգ դպրոցում:

Այցի արդյունքները խորհրդարանում կամփոփվեն մամլո ասուլիսով: