Մարտի 4-ին Ազգային ժողով այցելած Արարատի մարզի Վանաշենի միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել ու «Բաց դաս» են անցկացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանն ու Ռուստամ Բաքոյանը:
Հանդիպման առանցքում կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներն էին: Աշակերտների խնդրանքով պատգամավորները մանրամասնել են հանրակրթության եւ կրթության բնագավառներում նախատեսվող փոփոխությունները, խոսել գիտության ոլորտի բարեփոխումների մասին:
Աշակերտներն իրենց հարցադրումներում անդրադարձել են 12-ամյա կրթության համակարգին, մասնագիտություն ընտրելուն վերաբերող հարցերին, գյուղական համայնքներում ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ունենալու խնդրին:
Պատգամավորներն աշակերտներին հորդորել են լավ սովորել, շեշտել են, որ զարգացած եւ պաշտպանված պետություն ունենալու հիմքը լավ կրթություն ունենալն է:
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:Լսումները հրավիրվել են Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ:...