Տպել
04.03.2022
Զարգացած եւ պաշտպանված պետություն ունենալու հիմքը լավ կրթությունն է
1 / 16

Մարտի 4-ին Ազգային ժողով այցելած Արարատի մարզի Վանաշենի միջնակարգ դպրոցի  աշակերտների  եւ  ուսուցիչների հետ հանդիպել ու «Բաց դաս» են անցկացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանն ու Ռուստամ Բաքոյանը:

Հանդիպման առանցքում կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներն էին: Աշակերտների խնդրանքով պատգամավորները մանրամասնել են  հանրակրթության եւ կրթության բնագավառներում  նախատեսվող փոփոխությունները, խոսել գիտության ոլորտի բարեփոխումների մասին:

Աշակերտներն իրենց  հարցադրումներում անդրադարձել են 12-ամյա կրթության համակարգին, մասնագիտություն ընտրելուն վերաբերող հարցերին, գյուղական համայնքներում ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ունենալու խնդրին:

Պատգամավորներն աշակերտներին հորդորել են լավ սովորել, շեշտել են, որ զարգացած  եւ պաշտպանված պետություն ունենալու հիմքը լավ կրթություն ունենալն է:
 


21.06.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:Լսումները հրավիրվել են Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ:...