Տպել
04.03.2022
Քննարկվել է մարզերում բնակելի թաղամասերի կառուցապատմանն աջակցող նախաձեռնություն
1 / 4

Նպատակ ունենալով ներդաշնակեցնել բազմաբնակարան շենքերի եւ բնակելի տների հետ կապված գործարքներին վերաբերող օրենսդրական կարգավորումները, խթանել մարզերում բնակելի թաղամասերի կառուցապատումը` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Նարեկ Զեյնալյանը եւ Լուսինե Բադալյանն առաջարկում են փոփոխություներ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում:

Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է մարտի 4-ի ԱԺ նիստում:

Փոփոխությունների արդյունքում սեփականատերեր չհամարվող անձինք հնարավորություն կստանան անշարժ գույք գնելու իրավունք ունենալ ոչ միայն կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան գնելու, այլ նաեւ կառուցվող բնակելի թաղամասից բնակելի տուն գնելու դեպքում:

Ըստ Բաբկեն Թունյանի` իրենց են դիմել մի խումբ կառուցապատողներ, որոնք ցանկանում են մարզերում բնակելի կառուցապատում իրականացնել, կառուցել բնակելի թաղամասեր` նշելով, որ գործող կարգավորումն անհավասար պայմաններ է ստեղծում բազմաբնակարան շենք եւ բնակելի տուն կառուցողների միջեւ:

Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը: Ողջունելով նախաձեռնությունը` պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել:

Հարակից զեկույցում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը նշել է, որ ընդունվել են գործադիրի ներկայացրած տեխնիկական բնույթի առաջարկները:
 


21.06.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:Լսումները հրավիրվել են Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ:...