Տպել
07.03.2022
Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված հատուկ նիստը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
1 / 5

Մարտի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:

Խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված՝ 2022թ. մարտի 13-ի հատուկ նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գումարելու եւ նիստի անցկացման կարգը սահմանելու մասին» հարցը:

Հատուկ նիստը կգումարվի ժամը 13:00-ին: