ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորել է օրենսդիր մարմնի աշխատակազմի կանանց եւ կին պատգամավորներին:
ԱԺ փոխնախագահը նրանց մաղթել է երջանկություն եւ բարօրություն թե՛ անձնական կյանքում, թե՛ աշխատանքում: Հակոբ Արշակյանը կարեւորել է կանանց ներգրավվածությունը խորհրդարանի աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցում: