Տպել
07.02.2006
Մարդու իրավունքների պաշտպանը կընտրվի փետրվարի 8-ին

Փետրվարի 7-ին խորհրդարանի նիստում խմբակցությունները հանդես եկան հօգուտ մարդու իրավունքների պաշտպանի իրենց նախընտրելի թեկանծուի:

Ռուբեն Թ որոսյանի թեկնածությունը պաշտպանում են ընդդիմադիր երկու` «Ազգային միաբանություն» եւ «Արդարություն» խմբակցությունները:

«Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանի բնորոշմամբ, վերջին երեք տարիների ընթացում խորհրդարանումչէր եղել նման անկեղծ քննարկում, ինչն էլ փոքր-ինչ հույս է ներշնչել խմբակցության ղեկավարին: Նա այս առիթով շնորհավորեց բոլորին եւ շնորհակալություն հայտնեց ՀՀԿեւ «ՕԵ» խմբակցություններին` հասարակությանը հուզող հարցերի մասին ԱԺ ամբիոնից խոսելու` Ռուբեն Թորոսյանին ընձեռված հնարավորության համար: Արտաշես Գեղամյանի գնահատմամբ, իրենց թեկնածուն աչքի է ընկնում սկզբունքային դիրքորոշումներով, ինչը եւս մեկ անգամ ապացուցեցայս քննարկումների ընթացքում:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը խոսեց քաղաքական ավանդույթների բացակայության մասին` նշելով, ո ր առաջին պաշտպանին`  Լարիսա Ալավերդյանին, պետք է հրավիրեին այս քննարկումներին եւ հնարավորություն ընձեռեին ներկայացնել իր գործունեության մասին զեկույցը: Պատգամավորը նաեւ նկատեց, որ մի շարք երկրներում այսօրինակ պաշտոնները քաղաքական մեծամասնությունը զիջում է քաղաքական փոքրամասնությանը: Ի տարբերություն իշխանություններից անկախ մարդու իրավունքների պաշտպան ունենալու` միջազգայնորեն ընդունված սկզբունքին, ընդդիմադիր պատգամավորը կանխատեսում է, որ իշխանություններին հնազանդ մարդու իրավունքների պաշտպան ենք ունենալու: Պրն. Դալլաքյանը բացասաբար է վերաբերվում քննարկումների հեռարձակումը մերժելու որոշմանը:

ՄԱԿ խմբակցության պատգամավորները, ինչպես ներկայացրեց խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, կընտրեն առաջնորդվելով սեփական սկզբունքներով եւ խղճով:Խմբակցությունը չի ողջունում զեկույցով հանդես գալու հնարավարությունից Լարիսա Ալավերդյանին զրկելու գործելակերպը, նաեւ` քաղաքացիների շահերը ոտնահարված է համարում քննարկումները հրապարակայնացնելու եւ հեռարձակելու որոշման մերժմամբ:Նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանին Գուրգեն Արսենյանը խորհուրդ է տալիս օգտվել արտահերթ հրապարակային զեկույցով հանդես գալու իր իրավունքից:

ՀՅԴ խմբակցութ յան ղեկավար Լեւոն Մկրտչյանը, մինչ առաջադրված թեկնածուներին անդրադառնալը, խոսեց մարդու իրավունքների նախկին պաշտպանի մասին`  նշելով, որ նա կարողացել է այս ինստիտուտի շուրջը ստեղծել դրական մթնոլորտ, կատարել է կայացման առաջին քայլը: Խմբակցությունը կարեւորում է մարդու իրավունքների պաշտպանին ընտրելու խորհրդարանական գործընթացը` դիտարկելով այն սահմանադրական բարեփոխումների եւ ժողովրդավարացման համատեքստում: Բարեփոխումների արդյունքումմարդու իրավունքների պաշտպանը նոր հնարավորություններ է ստացել, նշում է նա: ՀՅԴ-ն պաշտպանում է Արմեն Հարությունյանի թեկնածությունը` համարելով, որ նա փորձով է ապացուցել լավ իրավաբան եւ կազմակերպիչ լինելու կարողությունները եւ ունի քաղաքականգործունեության փորձ:Իսկ Ռուբեն Թորոսյանի սուբյեկտիվ մոտեցումները Լեւոն Մկրտչյանը անհամադրելի է համարում այս պաշտոնին: Խմբակցությունը, ի տարբերություն կոալիցիոն գործընկերների, չի ստորագրել վերջինիս թեկնածությունն առաջադրելու համար: Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ Ռուբեն Թորոսյանը նախկին դաշնակցական է` 1996 թ. հեռացվել է կուսակցության կանոնագիրը եւ սկզբունքները խախտելու պատճառով:

«Օրինաց երկիր » խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը կարեւոր է համարում, որ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը քննարկվեց բազմակարծության պայմաններում:ՕԵ-ն եւս այս ինստիտուտի կայացումը դիտարկում է ժողովրդավարության հաստատման նախապայման: Սամվել Բալասանյանը բարձր է գնահատում Արմեն Հարությունյանի գործունեությունն ու փորձը, նրա ներդրումը սահմանադրական բարեփոխումների գործընթացում:«Օրինաց երկիր»-ը պատրաստ է աշխատել մարդու իրավունքների նոր պաշտպանի հետ, եզրափակեց խմբակցության ղեկավարը:

«Խոսափողի նկատմամբ կարոտ կա»,-այսպես բնորոշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը քննարկումներում ընդդիմության մարտավարությունը: Չնայած երբեմն «բոցաշունչ»բնույթին` խմբակցության ղեկավարը ընդունում է ընդդիմության քննադատությունը,հանգիստ վերաբերվում իշխանության եւ ընդդիմության` միմյանց ուղղածմարտահրավերներին: ՀՀԿ գնահատմամբ, տեղին չէ մտավախությունը, թե Արմեն Հարությունյանը կծառայի իշխանություններին: Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնավարելու է վեց տարի, իսկ գալիք տարվա ընտրությունները նախանշում ենիշխանությունների փոփոխություն, կարծում է Գալուստ Սահակյանը: Նա կարծում է, որ Արմեն Հարությունյանին ներկայացնելու որոշումը ճիշտ էր, որ նա պատշաճորեն կկատարի իր գործառույթները: Գալուստ Սահակյանը նաեւ ասաց, որ Արմեն Հարությունյանն իր կենսափորձով ապացուցել է իր բարեկրթությունը: «Իսկ բարեկիրթները սիրում են բոլորին»,-այսպես եզրափակեց նա քննարկումների ընթացքում մարդասիրության թեմայով ծավալված բանավեճը:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նախ շնորհակալություն հատնեց Լարիսա Ալավերդյանին անկեղծ աշխատանքի եւ ժողովրդին ծառայելու համար: Նա ներկայացրեց, որ Ռուբեն Թորոսյանի առաջադրման համար իրենց ստորագրությունները չպետք է պայմանավորել այլընտրանքային թեկնածու ունենալու` կոալիցիայի ցանկությամբ: Սա աջակցություն էր ընդդիմադիր գործընկերներին, իրենց թեկնածուին ներկայացնելու հնարավորություն: Նիստը հեռարձակել-չհեռարձակելու հարցում ԱԺ փոխնախագահի դիրքորոշումը միանշանակ չէ.ողջունելի է քննարկումները հրապարակային դարձնելու մոտեցումը, ինչը չի կարելի ասել, սակայն, խորհրդարանում տիրողբացասական մթնոլորտը եւ գործընկերների անհարգալից վերաբերմունքը հանրությանը ներկայացնելու մասին:Նա նաեւ դեմ է առանց հիմնավորումների ամբիոնից մեղադրանքներ հնչեցնելուն: Պրն. Թորոսյանը կարծում է, որ մարդու իրավունքների պաշտպանը, ով էլ լինի, պետք է ունենա խորհրդարանի աջակցությունը:

Եզրափակիչ խ ոսքում Ռուբեն Թորոսյանը նշեց, որ իր թեկնածությունը չի հանելու: «Աշխատենք միասին եւ բարյացակամ»,-այսպես դիմեց նա խորհրդարանին: Արմեն Հարությունյանն էլ հայտարարեց, որգիտի` ուր է գնում եւ ինչու, չի խուսափում պատասխանատվությունից:«Ովքեր գտնում են, որ ես կամակատար եմ լինելու, թող ինձ ձայն չտան»,-սա էլ պատգամավորներին ուղղված նրա կոչն էր:

Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը կկայանա փետրվարի 8-ին: Ինչպես հայտնեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, փակ ընտրության արդյունքները կհրապարակվեն 14:30-ին:

Խորհրդարանը լսեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը երկրորդ եւ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրինագիծը երրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Քառօրյայի երրորդ օրը խորհրդարանականները կքննարկեն Աժ պատգամավորների հեղինակած լրացումները «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում:

ԱԺ կանոնակարգի համաձայն, նիստի վերջում պատգամավորները հանդես եկան հայտարարություններով: