Տպել
09.03.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած նախագծին
1 / 16

Մարտի 9-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»՝ Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «լուծույթի»  բառից հետո առաջարկվում է ավելացնել «, նյութի» բառը: Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը:

Այսօր առաջին ընթերցմամբ քննարկված եւ ընդունված նախագծի վերաբերյալ առաջարկ էր ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, որը քվեարկության արդյունքում չի ընդունվել:

Նշենք, որ խմբակցությունն առաջարկում էր ընթացիկ մարտի 15-ից ուժի մեջ մտնող՝ սննդի բացօթյա օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման  արգելքին վերաբերող դրույթի կիրառումը հետաձգել մինչեւ սեպտեմբերի 15-ը:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ առաջարկել էր «, նյութի» բառը փոխարինել «խառնուրդ» բառով, ինչը հանձնաժողովի կողմից քվեարկությամբ ընդունվել է:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված նախագծին: