Տպել
10.03.2022
Ի գիտություն հայաստանյան եւ միջազգային լրատվամիջոցների
1 / 1

Տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված՝ մարտի 13-ին՝ ժամը 13:00-ին կայանալիք հատուկ նիստը հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Երդմնակալության համար նախատեսված դահլիճում թույլատրվում է աշխատել միայն Ազգային ժողովում հավատարմագրված ֆոտոլրագրողներին: Նշենք, որ միջոցառումից անմիջապես հետո ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը Ազգային ժողովում հավատարմագրված ԶԼՄ-ներին կտրամադրի նիստից լուսանկարներ (առանց ԱԺ տարբերանշանի):

ԶԼՄ-ները կարող են օգտվել Հանրային հեռուստաընկերության տրամադրած բաց կապուղուց:  Հեռարձակման հղումը տրամադրելու համար խնդրում ենք հայտ ուղարկել հետեւյալ էլեկտրոնային փոստին` press@parliament.am:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: Աժ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակաում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լս...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...