Մարտի 15-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրավապահ համակարգում, արդարադատության ոլորտում, օրենքի գերակայության հարցում, կոռուպցիայի դեմ պայքարում կատարված աշխատանքները, նշել է, որ 2021թ. կարեւոր ուղղություն է եղել սահմանադրական բարեփոխումների մեկնարկը, որի համար կատարվել են որոշակի աշխատանքներ:
Նախորդ տարում շարունակվել է հակակոռուպցիոն եւ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգերի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների իրականացումը: Նախարարի խոսքով` հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ամբողջականացման նպատակով ստեղծվել է հակակոռուպցիոն կոմիտեն, մեկնարկել է հակակոռուպցիոն դատարանի դատավորների նշանակման գործընթացը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ավելացել է հայտատուների ներկայացրած հայտարարագրերի քանակը: Հաշվետու ժամանակահատվածում այդ ուղղությամբ կատարվել են մեծածավալ աշխատանքներ:
Դատական համակարգում ավելացել է դատավորների թվակազմը, որոշ դատարաններում ավելացել են նաեւ աշխատավարձերն ու սոցիալական երաշխիքները:
2021թ. Կառավարության համար կարեւորագույն բարեփոխումներից մեկը Պարեկային ծառայության հիմնադրումն է եղել: Հաջողությամբ գործարկվել է Երեւան քաղաքի գունդը:
2021թ. արդյունքներով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գանձված կատարողական ծախսերն առաջին անգամ ավելի քան 650 մլն դրամով գերազանցել են ծառայության պահպանության համար պետական բյուջեով նախատեսված ծախսերը:
Քրեակատարողական ծառայությունում փակվել են երկու քրեակատարողական հիմնարկ` որպես օպտիմալիզիացիայի կարեւոր քայլ: Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ մեծ աշխատանքեր են տարվում նոր քրեակատարողական հաստատության շինարարության համար, ինչից հետո կփակվի Երեւանի քաղաքի չորս քրեակատարողական հիմնարկ:
Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:
Նախատեսվում են օրենքի ծավալուն փոփոխություններ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակա...
Ալեն Սիմոնյանը շնորհակալական նամակ է ստացել Նենսի Փելոսիից
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալական նամակ է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիից: Նամակում մասնավորապես ասվում է. «Մեծարգո՛ Ալեն Սիմոնյան, հիանալի է, որ նշում ենք Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջ...
Հանձնաժողովում քննարկված նախագիծը չի ստացել դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի հերթական նիստում քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Աղվան Վարդա...
Վկայականներ են հանձնվել «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացի մասնակիցներին
ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության («Հետազոտական եւ վերապատրաստման» կենտրոնի) աշխատակիցները մասնակցել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում կազմակերպված հինգ թեմատիկ դասընթացներին: Մարտի 15-ին տեղի է ունեցել հավաստագրերի...
Ներկայացվել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում 2021թ. իրականացված բարեփոխումները
Մարտի 15-ին Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ կայացել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կա...
Աշխատանքային քննարկում մեդիաոլորտի բարեփոխումների վերաբերյալ
Մարտի 15-ին խորհրդարանում տեղի է ունեցել ««Զանգվածային լրատվության մասին» օրենքի բարեփոխումներ. օրենսդիր, գործադիր եւ քաղաքացիական հասարակություն» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիրից, գործադիրից եւ քաղաքացիական հասարակական կազմակերպություններից: ՀՀ ԱԺ գիտութ...
Նախագծով սահմանվում է լիզինգառուին հնարավորություն տալ հատել ՀՀ սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը մարտի 15-ին հրավիրված ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին...
2021թ. ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունն աշխատանքներ է իրականացրել մի շարք ոլորտներում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժ...
Ներկայացվել է պաշտպանության ոլորտում 2021 թ. իրականացված ծրագրերի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցը
Մարտի 15-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի...
Իրականացվել են ապաստարանների վիճակի ուսումնասիրություններ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:...
Հայաստանի պետական դրոշի գործածման տարածքներն առաջարկվում է ընդլայնել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը երկրորդ ընթեցմամբ քննարկվել եւ ...
Ներկայացվել են Հայաստան-Սփյուռք կապերի խթանմանն ուղղված նախաձեռնությունները
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» հավանության արժանացած զեկո...
Փոփոխություններ կուսակցություններին վերաբերող օրենսդրական փաթեթում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից ներկայացված օրենքների նախագծերի փա...
1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողներին կտրվի անվճար ուսանելու իրավունք
Մարտի 15-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությանբ կայացել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփ...
Համատեղ նիստում քննարկվել է Ջրային կոմիտեի վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները Գեւորգ Պապոյանի եւ Վահե Ղալումյանի նախագահությամբ մարտի 15-ին հրավիրած համատեղ նիստում քննարկել են «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառ...
Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում առաջարկվող լրացումները մերժվել են
Մարտի 15-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդեւանյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքներ...
Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների
Մարտի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերություններրի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակար...
Քննարկվել է ցեմենտի եւ կլինկերի ներկրման տուրքերը վերանայելու նպատակահարմարության հարցը
ՀՀ ԱԺ տնտեսական բլոկի պատգամավորների եւ Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 15-ին կայացել է աշխատանքային քննարկում: Անդրադարձ է եղել ցեմենտի եւ կլինկերի՝ դեռեւս 2015 թվականին սահմանված ներկրման տուրքերին: Քննարկվել է տուրքերը վերանայելու նպատակահարմարության հարցը՝ հաշվի առնելով, որ ...
Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ եւ ...
Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի 15-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսի, Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի,...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ մարտի 15-ին գումարված հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը...
Փոփոխություններ եւ լրացում «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում»
Մարտի 15-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկումը հետաձգվել է
ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները Գեւորգ Պապոյանի եւ Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ մարտի 15-ին հրավիրած համատեղ նիստում քննարկել են «ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վ...
ԱԺ մշտական երկու հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը:...
ՀՀ ԱԺ 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2023թ. բյուջետային ֆինանսավորման հայտ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2023թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» Վարչապետի 20.01.2022թ. N 72-Ա որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցի` ներկայացվում է ՀՀ Ազգային ժողովի 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի եւ 2023թ. բյուջետային ֆինանսավորման հայտը: ...
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...