Տպել
15.03.2022
Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների
1 / 7

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին, Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսին, Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին եւ Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանը կարեւորել է Նորդիկ-Բալթիկ երկրների հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր: Հանձնաժողովի նախագահը մասնավորապես  ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները: Արման Եղոյանը բարձրաձայնել է Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ ադրբեջանական կողմի սադրանքների, ինչպես նաեւ կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում ստեղծված արհեստական խոչնդոտների մասին եւ այդ հարցում կարեւորել միջազգային հանրության պատշաճ արձագանքը:

Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Արման Եղոյանն արժեւորել է մի շարք ոլորտներում գործընկեր երկրների հարուստ փորձի կիրառումը Հայաստանում: Հյուրերն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման եւ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Կողմերը կարեւորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...