ՀՀ ԱԺ տնտեսական բլոկի պատգամավորների եւ Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 15-ին կայացել է աշխատանքային քննարկում:
Անդրադարձ է եղել ցեմենտի եւ կլինկերի՝ դեռեւս 2015 թվականին սահմանված ներկրման տուրքերին: Քննարկվել է տուրքերը վերանայելու նպատակահարմարության հարցը՝ հաշվի առնելով, որ տուրքերի ներդրման պահին գործել են այլ ելակետային տվյալներ: Հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ առաջիկայում սպասվում է կապիտալ շինարարության մեծ ծավալ, եւ ցեմենտի գինը գնագոյացման մեջ զգալի կշիռ ունի: Չի բացառվում, որ ցեմենտի ներկրման տուրքերն առաջիկայում կվերանայվեն նվազման ուղղությամբ: