Տպել
15.03.2022
Նախատեսվում են օրենքի ծավալուն փոփոխություններ
1 / 1

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրներով է պայմանավորված փոփոխությունների անհրաժեշտությունը:

Նախադպրոցական հաստատությունների ուղղիչ գործակիցների մասով առանձին կարգ հաստատելուն վերաբերող կարգավորումն առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ նախադպրոցական կրթության ոլորտում առաջիկայում նախատեսվում են օրենքի ծավալուն փոփոխություններ, որոնցով կարտացոլվեն պետական քաղաքականության փոփոխությունները՝ առավել համահունչ դարձնելով արդեն իսկ առկա ռազմավարական ուղղություններին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը պարզաբանումներ է ներկայացրել նախադպրոցական կրթության պետական չափորոշիչների, վերանայված սահմանումների հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ:

Լրամշակված նախագիծն ստացել է դրական եզրակացություն: