ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 16-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, որոնք Հայաստանում մասնակցում են ՀՀ ԱԺ համանուն հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովը եւ անձնապես ինքը պատրաստ են աջակցելու համատեղ օրակարգով իրականացվող ծրագրերին եւ նախաձեռնություններին: ԱԺ նախագահի խնդրանքով Արցախի պատվիրակության ղեկավար, ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել ընդլայնված նիստից: Նա կարեւորել է համատեղ հաղորդակցման հարթակի ստեղծումը, որը հայաստանցի գործընկերների հետ առավել օպերատիվ շփումների հնարավորություն է ընձեռելու:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախում գազատարի վթարի հետեւանքով առաջացած գազամատակարարման խնդիրներին, անվտանգային հարցերին: Արցախցի գործընկերները կարեւորել են կրթության ոլորտի զարգացման, հումանիտար հարցերի լուծման, մեդիագրագիտությանն առնչվող խնդիրների վերացման անհրաժեշտությունը, որոնք հայաստանյան գործընկերների հետ համատեղ նիստի օրակարգային հարցերից են:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:
Մեկնարկել է Հայաստանի ու Արցախի համանման հանձնաժողովների համատեղ նիստի աշխատանքը
Մարտի 16-ին Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների երկրորդ համատեղ նիստը: Երկօրյա նիստի ընթացքում խորհրդարանականները կքննարկեն կրթության զարգաց...
2021թ. գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է շուրջ 9,8 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Մարտի 16-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ գումարել է իր հերթական նիստը: Քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի...
Առաջարկվող փոփոխություններով կնվազեն կառուցապատման ոլորտում առկա խոչընդոտները
Մարտի 16-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ հողային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշե...
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Սնդիկի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տ...
ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության 2021թ. կատարողականը
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի հերթական նիստում ներկայացրել է 2021թ. նախարարության իրականացրած ծրագրերի կատարողականը: Նշենք, որ ԱԺ մշտական հան...
Ամենախոշոր ծրագիրը եղել է ճանապարհային ցանցի բարելավումը. Գնել Սանոսյան
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 16-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ Կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթա...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծեր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ մարտի 16-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» եւ նույնանուն` «Հայա...
Քննարկվել է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի վավերացման հարցը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ մարտի 16-ին հրավիրած նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած ««Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Եվրոպական համաձայնագիրը ստորագրվե...
Գեւորգ Պապոյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվելու է Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածում առկա հակասությունը
Մարտի 16-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակն առաջարկում է 2016թ. հոկտեմբերի 4-ի ՀՀ հարկային օրենսգրքի 10...
Կառավարությունն առաջարկում է բարելավել փոքր եւ միջին արտահանողների մաքսային գործընթացը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ մարտի 16-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունն ուղղված է մաքսային ձեւակերպումներ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակ., գյուղատնտ. եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Կսահմանվեն դատավորների, դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ
Մարտի 16-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Կառավարության, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արթուր Դավ...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...