Տպել
16.03.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթները ստացել են դրական եզրակացություն
1 / 2

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Սնդիկի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ` առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2017թ. վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով` 2020թ. կոնվենցիային միանալուց հետո Հայաստանը պարտավորվել է սահմանափակել սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումն ու արտահանումը:

Հիմնական զեկուցողի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծերի փաթեթում կատարվել են որոշակի լրացումներ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել նաեւ ,««Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողի խոսքով` առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կնպաստեն վարչարարության նվազեցմանն ու Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օգտագործման համապարփակ կանոնակարգմանը:

Լրամշակված նախագծերի փաթեթները ստացել են դրական եզրակացություն:
 


11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...