Տպել
18.03.2022
2021թ. Կառավարությունը շարունակել է քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանն ու սոցիալական իրավունքների լիարժեք իրականացմանը միտված քաղաքականությունը. Նարեկ Մկրտչյան
1 / 3

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մատի 18-ին գումարել է արտահերթ նիստ: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ  քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ 2021թ. Կառավարությունը շարունակել է քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը, նրանց սոցիալական իրավունքների լիարժեք իրականացմանը միտված քաղաքականությունը:

Նախարարը նշել է, որ մեկնարկել է ժողովրդագրական ռազմավարության մշակումը, եւ առաջիկայում կլինի նաեւ ռազմավարությունից բխող գործողությունների շրջանակը:

2021թ. ընթացքում բարեփոխվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության  ծրագրերը, որոնց շրջանակում  2021թ. ընթացքում աջակցություն է ստացել 1949 շահառու՝ շուրջ 1,3 մլրդ դրամի չափով:

Նախարարի խոսքով՝ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ ամսական 50.000 դրամի չափով եւ մինչեւ երեխայի 6 տարեկանը լրանալը դրամական աջակցության ծրագիրը: Տարեսկզբից որոշակի բարձրացվել են նվազագույն կենսաթոշակի, կենսաթոշակների եւ նպաստների չափերը: Փոփոխություններ են կատարվել սոցփաթեթի հատկացման կարգում, ընդլայնվել է տրամադրվող ծառայությունների  շրջանակը:

2021թ. ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների եւ ապաստարանների գործունեության համար պետական բյուջեից հատկացումներ են արվել: Ընտանեկան բռնության ենթարկված անձանցից աջակցության կենտրոններին է դիմել եւ օգնություն ստացել 1516 շահառու, իսկ ապաստարանների ծառայություններից օգտվել է 160 շահառու: Այդ կենտրոններում ընտանիքում բռնության ենթարկվածներին, բացի օրենսդրությամբ նախատեսված սոցիալ-հոգեբանական եւ իրավաբանական աջակցության տրամադրումից, ուղղորդել եւ աջակցություն է ցուցաբերվել նաեւ հմտությունների ձեռքբերման, կարողությունների զարգացման եւ կայուն աշխատանք գտնելու գործում:

Նարեկ Մկրտչյանը նշել է, որ նախորդ տարվա պետական բյուջեով ավելի քան 1,1 մլրդ դրամ գումար է հատկացվել սահմանամերձ 23 համայնքների, 81 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի, գույքահարկի  եւ հողի հարկի ամբողջական փոխհատուցման նպատակով: Շարունակվել է նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների սպառած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց պակաս սակագներով վճարելու գործընթացը:
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...