Տպել
21.03.2022
Հայաստան-ԵՄ. Կառավարության 2021թ. ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները
1 / 7

Մարտի 21-ին Արման Եղոյանի նախագահությամբ կայացել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ երկրի առջեւ ծառացած լուրջ մարտահրավերները 2020թ. էական ազդեցություն են ունեցել նախարարության գործունեության վրա: Մասնավորապես, Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության օրակարգի առաջնային հարցերի շարքում շարունակվել են աշխատանքներն Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքների վերացման եւ հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ, ինչպես նաեւ կառույցը մասնակցել է կորոնավիրուսը կանխելու` ԵՄ ցուցաբերած օգնության աշխատանքներին:

Անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի անդամների հետ տարվող աշխատանքներին` զեկուցողը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում շուրջ մեկ տասնյակ հայտարարություններ են ընդունվել, որոնցում խորհրդարանի ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել ԼՂ հիմնահարցին, մի շարք հումանիտար խնդիրներին, Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Թուրքիայի դերակատարությանը, հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությանը:

Պարույր Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրել է հաշվետու տարում վավերացված համաձայնագրերն ու իրականացված ծրագրերը: 


26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի նախագահ Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարիա Կար...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորվել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գ...