Տպել
23.03.2022
Առաջարկվող փոփոխությամբ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը
1 / 1

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում` նպատակ ունենալով ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը:

Խորհրդարանը նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկել է մարտի 23-ի նիստում:

Առաջարկվում է Հատուկ քննչական ծառայությանը տրված լիազորության փոխարեն նույն լիազորությունը սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի համար:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշել է, որ 2021թ. մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով սահմանվում է, որ նշված օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում նաեւ 2007թ.  նոյեմբերի 28-ին ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքը, եւ դադարեցված է համարվում Հատուկ քննչական ծառայության գործունեությունը:

Գլխադասային՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի լիիրավ գործունեությունը: