Տպել
23.03.2022
Քննարկվել են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումները
1 / 3

Կառավարության հեղինակած ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մարտի 23-ին առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ առաջարկվել է փոխել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի սահմանումը` համապատասխանեցնելով հանրակրթության պետական չափորոշչի տրամաբանությանը: Կատարվել են մի շարք փոփոխություններ լիազորող դրույթներում: Խոսքը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցների վերապատրաստումներին:

Փոփոխություններով կսահմանվեն նաեւ վերապատրաստող կազմակերպությունների ընտրության, ինչպես նաեւ 0-ից 6 տարեկան երեխաների կրթության եւ զարգացման կազմակերպման, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգերը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ Կառավարության գործընկերների առաջարկով նախագիծը լրացվել է մեկ կետով, ըստ որի` ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից եւ ավարտվում օգոստոսի 31-ին:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...