Տպել
23.03.2022
Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ամենաքիչ գնաճ արձանագրած պետություններից է
1 / 1

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հարցն առնչվել է կենսաթոշակների բարձրացմանն ու գնաճային խնդիրներին: Ըստ նրա` 2020 եւ 2021 թվականներին չի բարձրացել կամ շատ չնչին չափով է ավելացել կենսաթոշակների միջին չափը, իսկ սպառողական նվազագույն զամբյուղի գները մի քանի անգամ են բարձրացել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ մեր երկիրը կտրված չէ աշխարհից: Նա նկատել է, որ ըստ ԿԲ-ի` առաջիկայում գնաճը շարունակվելու է, սակայն Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ամենքիչ գնաճ արձանագրած պետություններից է: