Տպել
23.03.2022
Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում ԱԳ նախարարությունը՝ կապված գազի մատակարարման դադարեցման հետ. Տաթեւիկ Գասպարյան
1 / 1

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ աշխատանքներ է իրականացնում ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային ասպարեզում՝ ներկայացնելու Արցախում գազի մատակարարման դադարեցման եւ դրա հետեւանքով հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով Ադրբեջանի գործողությունները:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ գործի են դրվել դիվանագիտական բոլոր ջանքերը՝ կարգավորելու համար խնդիրը: Իրականացվել են մի շարք քայլեր, կան արդեն արձագանքներ միջազգային գործընկերներից: «Ցավոք, տեղում հարցը դեռ լուծված չէ»,- ասել է նախարարը: