Տպել
25.03.2022
Հաշվեքննության փաստաթղթերում չեն արձանագրվել չարաշահումների մասին տվյալներ. Գեւորգ Պապոյան
1 / 16

Մարտի 15-ին ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել էր ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն իր խոսքում նշել էր, որ հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Պետական առողջապահական գործակալության ներկայացրած անհամաձայնություններն ու պարզաբանումները, տեխնիկական պատճառներով, ժամանակին ՀՊ-ին չեն հասել:

Քանի որ Հաշվեքննիչ պալատը ծանոթ չէր նախարարության դիրքորոշմանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն առաջարկել էր նիստը հետաձգել, ժամանակ տրամադրել երկու գերատեսչություններին` քննարկելու արձանագրված անհամապատասխանությունները, եւ դրանց վերաբերյալ երկուստեք մոտեցումները:

Մարտի 25-ին նույն մշտական հանձնաժողովների հրավիրած համատեղ նիստում Գեւորգ Պապոյանի եւ Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկումը:

Ըստ ՀՊ-ի զեկույցի` հաշվետու ժամանակահատվածում Առողջապահության նախարարությունն իրականացրել է 15 բյուջետային ծրագրեր, որոնք կյանքի կոչելու համար նախատեսվել է շուրջ 109 միլիարդ դրամ, փաստացի վճարումը կազմել է 95 միլիարդ դրամ:

Հաշվեքննության է ենթարկվել 6 բյուջետային ծրագրի 8 միջոցառում: Հաշվեքննության ծածկույթը կազմել է շուրջ 56,4 միլիարդ դրամ:

Բժշկական ծառայությունների կատարողականների դիմաց արձանագրվել են ինչպես ավելի, այնպես էլ` պակաս վճարման դեպքեր:

Այս խնդրի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հաշվեքննությունը վերաբերել է ինն ամիսների կատարողականներին, տարեկան ամփոփման պարագայում այդ խնդրի հետ կապված մտահոգություններից շատերը կփարատվեին:

Առողջապահության նախարարը նաեւ նշել է, որ աշխատանքների կատարման ամսական համամասնությունը որոշվում է` տարեկան գումարը բաժանելով 12 ամիսների վրա:

Անահիտ Ավանեսյանը փաստել է, որ բժշկական կենտրոնների ֆինանսավորումն իրականացվել է նախատեսված ծրագրերով:

Բանախոսը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին, որոնք առնչվել են աշխատավարձերի ժամանակին վճարմանը, համավարակին, պատվաստումներին, պարգեւավճարներին եւ այլն:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ առողջապահության բնագավառի վերաբերյալ բոլոր տվյալները պետք է ներառվեն «Արմեդ» համակարգում, որպեսզի հաշվեքննողները հնարավորություն ունենան համեմատել դրանք:

Անահիտ Ավանեսյանը համաձայնել է ՀՊ նախագահի հետ` նշելով, որ «Արմեդ» համակարգում պետք է ունենալ տեղեկատվական տվյալների ամբողջություն:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ հաշվեքննության փաստաթղթերում չեն արձանագրվել չարաշահումների մասին տվյալներ:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն անդրադարձել է պոլիկլինիկաների ֆինանսավորման խնդրին, կարեւոր է համարել բժշկական կազմի ժամանակին աշխատավարձի վճարումը: 


12.07.2024
Ավստրիան` որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը` Ավստրիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ավստրիայի աջակցությունը մեր երկրին եւ այս հարցում նշել դեսպանի անձ...

12.07.2024
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հուլիսի 12-ին շարունակվել է Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը:  Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճա...