Տպել
29.03.2022
ՀՀ ԱԺ պատգամավորները Եվրոպական խորհրդարանում ներկայացրել են Ադրբեջանի սադրանքի հետեւանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
1 / 4

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 29-ին Բրյուսելում հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի, ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Ռասա Յուկնեւիչենեի, Եվրոպական խորհրդարանի անդամներ Պետեր վան Դալենի եւ Չառլի Վեյմերսի հետ: 
  
Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակը եւ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները: Պատգամավորները կոչ են արել հանդես գալ Ադրբեջանին զսպող հասցեական հայտարարություններով: 
  
Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր, ներկայացվել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: