ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելելու համար:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ արձանագրելով, որ դրանք մի շարք ոլորտներում ամուր հարաբերությունների հաստատման տասնամյակներ էին:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել վերջին երկու տարվա ընթացքում ՄԲ-ՀՀ բարեկամական խմբի անդամների աշխատանքը, ինչպես նաեւ կարեւորել է Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած անվտանգային, մարդասիրական մարտահրավերները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու եւ այդ մասին պարբերաբար բարձրաձայնելու պատրաստակամությունը:
Դիմելով բրիտանացի հյուրերին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հետպատերազմյան ժամանակաշրջանում Թիմ Լոութընի եւ բարոնուհի Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը եւ մշտապես դեմքով դեպի Հայաստանն ու Արցախը լինելու փաստը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի կայունության եւ անվտանգային հարցերի շուրջ:
Հանդիպմանը գործընկերները փաստել են վերջին տարիներին հայ-բրիտանական քաղաքական շփումների զգալի ակտիվացումը եւ երկկողմ օրակարգի ընդլայնումը:
Այս իմաստով կարեւորվել է Միացյալ Թագավորության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը:
ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանում գտնվող ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամներն ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ու ԱԺ պատգամավոր Մարիամ ...
Լրացում է նախատեսվում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում
Ապրիլի 1-ին Վահե Ղալումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Վա...
Հայ խորհրդարանականները հանդիպել են ՄԲ-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամների հետ
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամները` Էդուարդ Աղաջանյանի ղեկավարությամբ, հանդիպել են ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Էդուարդ Աղաջանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է պատվիրակ...
Արտահերթ նիստի օրակարգում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող լրացումն է
Ապրիլի 1-ին Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում պատգամավորներ Վահագն Հովակիմյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Մինչ օրակարգային հարցը քննարկելը` պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւան, ով ...
ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորները Վաշինգտոնում իրենց գործընկերներին ներկայացրել են Հայաստանի եւ Արցախի անվտանգային իրավիճակը
Ամերիկայի միացյալ նահանգներում անցկացվող «Օրենսդրությունը ԱՄՆ-ում» թեմայով «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում Վաշինգտոնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, Քրիստինե Պողոսյանն ու Ալխաս Ղազար...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կգումարի արտահերթ նիստ
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 1-ին` ժամը 16:40-ին, 114 դահլիճում կգումարի արտահերթ նիստ: ...
Ազգային ժողովի խորհուրդը գումարել է արտահերթ նիստ
Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ապրիլի 1-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ: Խորհրդի անդամները քննարկել եւ համաձայնություն են տվել 2022թ. ապրիլի 1-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ...
Ապրիլի 1-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 1-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ այստեղ: ...