Ապրիլի 1-ին Վահե Ղալումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ օրինագիծը լրամշակվել է, կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:
Օրինագծով նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար` մինչեւ օրենքով սահմանված կարգով համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանում գտնվող ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամներն ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ու ԱԺ պատգամավոր Մարիամ ...
Հայ խորհրդարանականները հանդիպել են ՄԲ-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամների հետ
Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամները` Էդուարդ Աղաջանյանի ղեկավարությամբ, հանդիպել են ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Էդուարդ Աղաջանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է պատվիրակ...
Արտահերթ նիստի օրակարգում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող լրացումն է
Ապրիլի 1-ին Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում պատգամավորներ Վահագն Հովակիմյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Մինչ օրակարգային հարցը քննարկելը` պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւան, ով ...
ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորները Վաշինգտոնում իրենց գործընկերներին ներկայացրել են Հայաստանի եւ Արցախի անվտանգային իրավիճակը
Ամերիկայի միացյալ նահանգներում անցկացվող «Օրենսդրությունը ԱՄՆ-ում» թեմայով «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում Վաշինգտոնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, Քրիստինե Պողոսյանն ու Ալխաս Ղազար...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կգումարի արտահերթ նիստ
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 1-ին` ժամը 16:40-ին, 114 դահլիճում կգումարի արտահերթ նիստ: ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՄԹ խորհրդարանի ՄԲ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելելու համար...
Ազգային ժողովի խորհուրդը գումարել է արտահերթ նիստ
Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ապրիլի 1-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ: Խորհրդի անդամները քննարկել եւ համաձայնություն են տվել 2022թ. ապրիլի 1-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ...
Ապրիլի 1-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ապրիլի 1-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ այստեղ: ...