Հարկային օրենսգրքում եւ մաքսային ծառայությանը վերաբերող օրենքում փոփոխության արդյունքում հարկային ու մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովների նիստերը կիրականացվեն նաեւ գրավոր ընթացակարգով: Սահմանվում են նաեւ բանավոր ընթացակարգով անցկացնելու դեպքերը: Գործող կարգավորումների համաձայն` հարկային ու մաքսային մարմինների գործողությունները կարող են բողոքարկվել մեկամսյա ժամկետում, մինչդեռ ակտերը բողոքարկվում են երկամսյա ժամկետում: Առաջարկվում է գործողությունների բողոքարկման համար եւս սահմանել երկամսյա ժամկետ: Տեսաձայնային եղանակով բողոքների քննարկման հնարավորություն է նախատեսվում: Առաջինից երկրորդ ընթերցում առաջարկվել են տեխնիկական փոփոխություններ:
Հարկային օրենսգրքում եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 6-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: Հարցը քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Պատգամավորները երկօրյա այցով եղել են Շիրակի մարզում
Գյումրիում լուծման կարիք ունեցող հիմնական հարցն անօթեւանությունն է: Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո դեռեւս տնակներում ապրողներ կան, նրանց թիվը մոտ 2500 է: Հայաստանի Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձն...
Հերիքնազ Տիգրանյանն ԱԺ-ում ուսումնական փորձառություն անցնող ուսանողների հետ զրուցել է պատգամավորի գործունեության մասին
Խորհրդարանում ամեն տարի տարբեր բուհերի ուսանողներ անցնում են ուսումնական փորձառություն: Այս անգամ Ազգային ժողովում վեցշաբաթյա փորձաշրջան են անցնում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի եւ Երեւանի պետական hամալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողները: Ապրիլի 6-ին նրանց հետ հանդիպել է ԱԺ աշխատանքի եւ սոցիա...
Հանձնաժողովի արտագնա նիստ Գյումրիում
Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ Գյումրիում ապրիլի 6-ին կայացած արտագնա նիստում: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»...
Կվերանայվեն ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման պատասխանատվության մեխանիզմները
Գործադիրն առաջարկում է վերանայել ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման պատասխանատվության մեխանիզմները: Վերացվում է տարբեր հարկման ռեժիմների դեպքում գործող տուգանքների չափերի տարբերությունը: Չեղարկվում են նաեւ երկու եւ ավելի խախտումների դեպքում տուգանքների բազմապատկման գործող կարգավորումները, կասեցմ...
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա ընդերքօգտագործման ոլորտում ներդրումային գրավչությունը. Հովհաննես Հարությունյան
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում առկա մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եւ անհաղթահարելի ուժի առաջացման հետեւանքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները: Անհաղ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Ազգային ժողովը հանդես է եկել ՀԱՊԿ ԽՎ 15-ամյակին նվիրված նիստը հունիսին անցկացնելու առաջարկով
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովին: ՀԱՊԿ նախագահության շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված հոբելյանական նիստը հունիսին...
Ֆիզիկական անձանցից տոկոսով ներգրավված փոխառությունների դիմաց վճարված եկամուտների մասով նոր կարգավորում է առաջարկվում
Գործադիրը Հարկային օրենսգրքում նոր կարգավորում է առաջարկում հարկային պլանավորման տարբեր սխեմաների դեմ: Խնդիրը վերաբերում է, մասնավորապես, ֆիզիկական անձանցից տոկոսով ներգրավված փոխառությունների պլանավորմանը: Եկամտահարկի մասով 10 տոկոս դրույքաչափ է գործում, իսկ շահութահարկի մասով՝ 18 տոկոս: Դա ֆիզիկակ...
Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են նաեւ մշակույթի եւ արվեստի ուղղություններով. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 5-ին մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառման շրջանակում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին` Ալեն Սիմոնյա...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիք
44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 20.000 արցախցի ընտանիք տեղափոխվել է Սյունիքի մարզ: Տեղահանվածներից գրեթե 4.000-ն այս պահին էլ բնակվում է Սյունիքում: Շուշիից, Ասկերանից եւ Հադրութից տեղահանված շուրջ 248 ընտանիք է ապրում Տեղ համայնքում: Հենց նրանց հետ շփվելու նպատակով Միացյալ Թագավորության...