Տպել
11.04.2022
ԱԺ բյուջետային գրասենյակը 2021թ. ընթացքում ստացել է 104 հարցում
1 / 2

Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը 2021թ. ընթացքում ստացել է 104 հարցում, որից 49-ը՝ պատգամավորական, 4-ը՝ խմբակցություններից եւ 48-ը՝ մշտական հանձնաժողովներից: Այս մասին հայտնել է գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանն ապրիլի 11-ին կայացած ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Գագիկ Բարսեղյանը, ներկայացնելով ԱԺ բյուջետային գրասենյակի 2021թ. տարեկան հաշվետվությունը կատարած աշխատանքի վերաբերյալ, նշել է, որ հարցումները 2020թ. համեմատ նվազել են: Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել եւ ՀՀ ԱԺ նախագահին ու տեղակալներին, բոլոր մշտական հանձնաժողովներին ու  խմբակցություններին, ինչպես նաեւ պատգամավորներին է տրամադրվել 517 տեսակի տեղեկանք:

Գրասենյակը պատրաստել է համեմատական տեղեկանքներ ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության հիմնական ցուցանիշների վերաբերյալ:

Գագիկ Բարսեղյանի խոսքով՝  Բյուջետային գրասենյակը հաշվետու ժամանակահատվածում կազմակերպել է 2 սեմինար, որոնց մասնակցել է 33 անձ:

Բյուջետային գրասենյակի աշխատակազմն ակտիվորեն ներգրավված է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023թթ. բարեփոխումների ռազմավարության իրագործման եւ մոնիթորինգի գործընթացում:

Բյուջետային գրասենյակի աշխատակազմի կարողությունների զարգացման նպատակով փորձագետները մասնակցել են տարբեր աշխատաժողովների:

Հաշվետվությունը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն: 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...