Տպել
11.04.2022
Քննարկվել են «ՕքսԵՋեն» հիմնադրամի եւ ԱԺ մշտական հանձնաժողովի համագործակցության հնարավորությունները
1 / 1

Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ապրիլի 11-ին աշխատանքային հանդիպում է ունեցել «ՕքսԵՋեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանի եւ հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի եւ հանձնաժողովի համագործակցության հնարավորությունները՝ խթանելու առավել գենդերազգայուն օրենսդրության օրակարգը Հայաստանում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել պարբերական, ներգրավվել փորձագետների՝ կոնկրետ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում քննարկվող հարցերը դիտարկելու նպատակով: