Տպել
12.04.2022
Տիգրան Մուկուչյանն ԱԺ նիստում ներկայացրել է ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2020-2021թթ. հաղորդումը
1 / 1

Ազգային ժողովի ապրիլի 12-ի նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Նա իր ելույթում խոսել է մի շարք առաջարկների մասին, որոնք միտված են Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը:

ԿԸՀ նախագահը հայտնել է, որ ընտրությունների հրապարակայնության եւ թափանցիկության, ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության, ընտրողների իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով ուշադրություն է դարձվել ԿԸՀ կայքի աշխատանքներին:

Համապետական ընտրություններին գործարկվել է ԿԸՀ կայքի ամբողջությամբ նորացված տարբերակը: Ամբողջ ընտրական գործընթացի ժամանակ զուգահեռաբար գործարկվել են կայքի հին եւ նորացված տարբերակները, եւ թարմացված տեղեկատվությունը հասանելիություն է ապահովել կայքի երկու տարբերակներում:

Էական աշխատանքներ են կատարվել նաեւ կայքի կիբերանվտանգության կատարելագործման ուղղությամբ:

Ներդրվել են մի շարք նոր գործիքներ, որոնցից է էլեկտրոնային եղանակով ստորագրությունների առցանց ստորագրահավաքի համակարգը, որը հնարավորություն է տալիս հանրաքվեի նախաձեռնության ընթացքում ստորագրահավաքն  անցկացնել նաեւ առցանց:

Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների եւ դաշինքների համար ապահովվել է ավելի լայն հնարավորություն` տեսահսկում իրականացնելու համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշել է, որ 2020-2021թթ. Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան կազմակերպվել եւ անցկացվել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները, ինչպես նաեւ ՏԻՄ ընտրություններ հանրապետության 58 համայնքում: Դրանցից 44-ը խոշորացված համայնքներ են: Ազգային ժողովի 2021թ. հունիսի 20-ին անցկացված արտահերթ ընտրությունների վերաբերյալ հաղորդումը հանձաժողովը խորհրդարանին ներկայացրել է նախորդ տարի:

Տիգրան Մուկուչյանի խոսքով` 2020թ. ապրիլի 5-ին անցկացվելու էր ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որը սակայն չեղարկվել է` պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության համավարակով:  2020թ. փետրվարի 11-ից մեկնարկել էին հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքները, սակայն դրանք դադարեցվել էին հանրաքվեի` նախատեսված օրվանից 20 օր առաջ, եւ այդ պահի դրությամբ աշխատանքները կատարվել էին 90 տոկոսով:

ԿԸՀ նախագահն անդրադարձել է նաեւ հանրապետության 6 համայնքում 2020թ. իրականացված ՏԻՄ ընտրություններին:

2021թ. 52 համայնքում իրականացված ՏԻՄ ընտրություններն անցկացվել են Ընտրական օրենսգրքի նոր պահանջներին համապատասխան:  Դրանցից 45-ում տեղի են ունեցել միայն ավագանու անդամի ընտրություններ` համամասնական ընտրակարգով, 7-ում` համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: Կազմակերպվել են 1235 ընտրական տեղամասեր, որոնցում ընդգրկված ընտրողների թիվը կազմել է 1 մլն 359 հազ. 947, քվեարկություններին մասնակցել է 566 հազ. 357 քաղաքացի:
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...