Տպել
13.04.2022
Երկու տարին մեկ թարմացվում է անվճար տրամադրվող դեղերի ցանկը. Առողջապահության նախարար
1 / 1

2021թ. բավականին վերանայումներ են արվել ինչպես հիմնական դեղորայքային ցանկում, այնպես էլ նոր շահառուներ ընդգրկելու մոտեցման մեջ: Օրենսդրությամբ երկու տարին մեկ թարմացվում է անվճար տրամադրվող դեղերի ցանկը: Մեկ տարի առաջ վերանայման արդյունքում բավականին  նոր դեղամիջոցներ են ընդգրկվել եւ դրա հաշվին դիմելիությունը եւ այս ծրագրի կատարողականը կտրուկ փոփոխվել է. տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին, որը վերաբերում էր հաշմանդանություն ունեցող անձանց կամ թիրախային խմբերին հատկացվող անվճար դեղերի ցանկի վերանայման անհրաժեշտությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: