Տպել
14.04.2022
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հիմնական նպատակը պետք է լինի քաղաքացու, տնտեսվարողի եւ պետության խաչվող շահերի լավագույնս հավասարակշռումը. Սեդա Շահինյան
1 / 1

Կառավարությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Սեդա Շահինյանի թեկնածությունը:

Ապրիլի 14-ին Ազգային ժողովը քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Թեկնածուն ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, անդրադարձել հետագա անելիքներին ու մոտեցումներին: Նա նշել է, որ բնագավառը տնտեսական, քաղաքական նշանակություն եւ հնչեղություն ունի: Ըստ նրա՝ այստեղ խաչվում են քաղաքացու, տնտեսվարողի եւ պետության շահերը: Այդ պատճառով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է լավագույնս հավասարակշռի այդ շահերը եւ լուծի ծագող խնդիրները:

Սեդա Շահինյանի հավաստմամբ՝ միայն անկախ կարգավորման ինստիտուտի կայացմամբ է հնարավոր շահերի իրական հավասարակշռումը, որը մի կողմից պետք է լինի մասնագիտացված, մյուս կողմից պետք է օժտված լինի արբիտրի համար անհրաժեշտ համարժեք գործիքակազմով:

Բանախոսը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են էներգետիկայի ոլորտին:

Թեկնածուի կենսագրական տվյալները ներկայացրել է ՀՀ արադարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Սեդա Շահինյանը մասնագիտությամբ իրավաբան է: 2004թ. աշխատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ առաջատար մասնագետից մինչեւ իրավաբանական եւ լիցենզավորման վարչության պետ:

2019թ. Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ՝ երեք տարի ժամկետով:

Քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ Սեդա Շահինյանը 67 կողմ ձայնով ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում:


12.07.2024
«Ստեղծագործիր» խորագրով ցուցահանդես-վաճառք խորհրդարանում
Խորհրդարանում «Palette Art Studio»-ի նախաձեռնությամբ հուլիսի 11-ին բացվել է «Ստեղծագործիր» խորագրով ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացվել են Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 100 ստեղծագործողների աշխատանքներ: Ցուցահանդես-վաճառքին մասնակցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ եւ աշխատակազմի ներ...