Տպել
17.04.2022
Սուրբ Զատկի տոնի առթիվ պատգամավորներն այցելել են երեխաների խնամքի կենտրոններ
1 / 4

Սուրբ Զատկի տոնի առթիվ ապրիլի 17-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի պատգամավոր Մարիամ Պողոսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ու  փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանի հետ կազմակերպել են համատեղ այց նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի հաստատություններ:

Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում եւ Խարբերդի մասնագիտացված մանկատանն օրենսդիրի եւ գործադիրի ներկայացուցիչները երեխաների հետ նշել են Սուրբ Հարության տոնը, շփվել նրանց հետ, հետաքրքրվել առօրյայով եւ ցանկություններով:

Հաստատությունների ղեկավարների հետ քննարկվել են մատուցվող ծառայությունների որակն ու դրանց բարելավմանն ուղղված առաջիկա անելիքները:


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...