Տպել
15.04.2022
Վլադիմիր Վարդանյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նիստին
1 / 2

Ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հանձնաժողովի նիստում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների մտավոր սեփականության մոդելային օրենսգրքի խմբագրված նախագիծը եւ այլ մոդելային օրենքների նախագծեր: