«ՕքսԵՋեն» հիմնադրամը սկսել է «Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն» համագործակցության հարթակի աշխատանքները: Նախատեսվում են ամենամսյա հանդիպումներ, մշակվել է օրակարգ եւ հրատապ հարցերի քննարկման ցանկ: Այս մասին ապրիլի 19-ին նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական ու մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները ռոտացիոն կարգով, ըստ թեմաների, կվարեն հարթակի հանդիպումների քննարկումները: Նախաձեռնությանն աջակցում է նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում:
Մարգարիտա Հակոբյանը տեղեկացրել է, որ «ՕքսԵՋեն» հիմնադրամը, համագործակցելով Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հետ, իրականացնում է «Խթանելով առավել գենդերազգայուն օրենսդրություն Հայաստանում» ծրագիրը:
Նախատեսվում են երկօրյա դասընթացներ պատգամավորների, օգնականների, աշխատակազմի աշխատակիցների, փորձագետների համար: Նպատակն օրենսդրության գենդերային ուղղորդման կարողությունների եւ ունակությունների ամրապնդումն է: Առաջարկությունները քննարկվելու են գենդերային փորձագետների հետ, իրականացվելու է շրջանառության մեջ դրված մի շարք նախագծերի փորձարկում, գործիքակազմի, մեխանիզմների կիրառում:
Թագուհի Թովմասյանը կարեւորել է հիմնադրամի գործունեությունը եւ համատեղ աշխատելու պատրաստակամություն է հայտնել: Նա տեղեկացրել է, որ պատրաստ է օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվել է ընտանեկան բռնության ենթարկված կանանց կողմից դատարան բողոքարկվող գործերի դեպքում վերացնել պետտուրքը: Նախաձեռնությունը պատեհ պահի կդրվի շրջանառության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր, նշվել է, որ բազմաթիվ ծրագրեր կարելի է համատեղ իրականացնել:
Քննարկվել են Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
Ապրիլի 19-ին Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի եւ նախարարության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ հերթական անգամ աշխատանքային կարգով քննարկվել են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխություննե...
Քննարկվել են համատեղ գործունեության հեռանկարներն ու հնարավորությունները
Հայաստանի Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներն ապրիլի 19-ին հանդիպել են «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի (IFES) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հանձնաժողովի լիազորությունների շրջանակում համատեղ գործունեության հեռանկարներն ու հնարավորությունները:...
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է նախորդ պաշտպանի գործունեության տարեկան հաղորդումը
2020թ. ադրբեջանական լայնածավալ հարձակումները եւ ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Հայաստանի գյուղերի հարեւանությամբ սկզբունքորեն փոխել են Պաշտպանի գործունեության առանձնահատկություններն ու ուղղությունները: Այս մասին տեղեկացրել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը 2021թ. ՀՀ մարդու իրավունքների պ...
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...