Տպել
19.04.2022
Քննարկվել են Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
1 / 6

Ապրիլի 19-ին Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի եւ նախարարության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ հերթական անգամ  աշխատանքային կարգով քննարկվել են  ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի  վերաբերյալ ստացված առաջարկները:

Քննարկման թեման կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանվածության եւ աշխատավայրում արժանապատիվ, սեռական բռնությունից զերծ վերաբերմունքին ուղղված լրացուցիչ մեխանիզմների ամրագրման անհրաժեշտության հարցն էր, որի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները: Առաջարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախագծում ամրագրել հստակ մեխանիզմներ, որոնք միտված են կանխարգելելու աշխատավայրում բռնությունը: