Տպել
20.04.2022
Առաջնայինը ՀՀ անվտանգությունն է, մեր սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը եւ, իհարկե, արցախահայության իրավունքներն ու ազատությունները. Արթուր Հովհաննիսյան
1 / 9

«Մենք բոլոր ճշմարտությունները դրել ենք սեղանին»,- ասել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ապրիլի 20-ին խորհրդարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը ներկա ԵՊՀ-ի, ՊԿԱ-ի եւ Հայ-ռուսական համալսարանի ուսանողները փորձաշրջան են անցնում օրենսդիր մարմնում:

Ուսանողների հարցերը, մասնավորապես, վերաբերել են Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններին, հայ-ադրբեջանական բանակցություններին, իշխանություն-ընդդիմություն խորհրդարանական փոխհարաբերություններին, սփյուռքի հետ հարաբերություններին:

Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ընդդիմության հետ հարաբերությունները խորհրդարանում բարդ են: Իշխանության կողմից եղել են առաջարկներ հանդիպել եւ քննարկել բոլոր նրբությունները, որոնք կապված են այս պահին արտաքին քաղաքական իրավիճակի հետ, սակայն նրանք  որդեգրել են  փողոցային պայքարի ճանապարհը` չունենալով օրակարգ:

Խոսելով բանակցությունների մասին` պատգամավորը նշել է, որ առաջնայինը Հայաստանի Հանրապետության անվտանգությունն է, մեր սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը եւ, իհարկե, արցախահայության իրավունքներն ու ազատությունները, որոնցից կբխի Արցախի կարգավիճակը: Նրա խոսքով` մինչեւ 2018թ.  բանակցություններ եղել են, բայց դրանք մտել են փակուղի:

Պատգամավորը հույս է հայտնել, որ ապագա սերունդները ստիպված չեն լինի անդրադառնալ Արցախի հարցին: