Տպել
20.04.2022
Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
1 / 2

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նախաձեռնությամբ մասնագիտական համատեղ աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ` «միայնակ ծնող» (միայնակ մայր, միայնակ հայր) կարգավիճակը սահմանելու եւ օրենսդրական բացթողումները լրացնելու նպատակով:

Քննարկմանը ներկա են եղել  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ոլորտային փորձագետներ, ինչպես նաեւ նախարարության աշխատակիցներ ու օգնականներ:

Քննարկվել են օրենսդրական փոփոխությունից առաջացող հնարավոր ռիսկերը: Քննարկման արդյունքում նախատեսվել է կատարել ոլորտային ուսումնասիրություն` ներգրավվելով մյուս գերատեսչություններին` խնդրին համակարգային լուծում տալու համար:
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...