Քրեակատարողական ոլորտի խնդիրներին լուծում տալու նպատակով Կառավարությունն փոփոխություններ է առաջարկում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում ու «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 21-ի նիստում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ դատապարտյալի եւ կալանավորի պարտականությունն է սեփական առողջությանը վնաս չպատճառելը: Ինքնավնասման կամ ինքնասպանության փորձերի դեպքում անձը խախտում է ներքին կանոնակարգը, որի համար կարող է ենթարկվել պատասխանատվության: Հաշվի առնելով Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ստանդարտները եւ ՄԻՊ-ի տարբեր արձանագրումները՝ զեկուցողը փաստել է, որ ինքնավնասում կատարած անձի նկատմամբ վերաբերմունքը չպետք է լինի պատժողական: «Անձի նկատմամբ պետք է ցուցաբերել սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ կանխարգելելու ինքնավնասման եւ ինքնասպանության փորձերը»,- ընդգծել է փոխնախարարը: Նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը:
Նախատեսվում է նաեւ բացառել անչափահասներին պատժախուց տեղափոխելու կարգապահական տույժը: «Սա չի նշանակում, որ անպատժելիության որոշակի մթնոլորտ է ստեղծվելու, որովհետեւ կան եւս երկու կարգապահական տույժեր՝ նկատողություն եւ խիստ նկատողություն, որոնք անձի նկատմամբ կարող են նշանակվել՝ ըստ անհրաժեշտության», -արձանագրել է Արփինե Սարգսյանը:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ազատազրկման դատապարտված անձանց տեղաբաշխմանը, հստակեցվում են վերջիններիս առանձին պահելու կարգավորումները:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ համակարգում ցանկացած նորամուծություն դժվար է ընդունվում, սակայն անհրաժեշտ է գնալ բարեփոխումների ճանապարհով: «Այս նախագիծը չափազանց կարեւոր է, այն 2018թ. իրականացվող ընդհանուր բարեփոխումների մաս է»,- նշել է պատգամավորը:
Պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ կարգավորումները ժամանակավրեպ են: Նրա կարծիքով՝ նախ պետք է բարելավել կենցաղային վիճակը քրեակատարողական հիմնարկներում եւ պատշաճ վերահսկողություն սահմանել առկա կանոնների պահպանման նկատմամբ:
Փոխնախարարը, անդրադառնալով պատգամավորների մտահոգություններին, պատրաստակամություն է հայտնել առաջինից երկրորդ ընթերցում կրկին քննարկել գործընկերների առաջարկները:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Հերիքնազ Տիգրանյանը եւ Տաթեւիկ Ստեփանյանն այցելել են «Մանկան տուն» ՊՈԱԿ
Ապրիլի 21-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանն այցելել են նախարարության ենթակայությամբ գործող Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ: Նրանք խնամքի հաստատությունում ծանոթացել են երեխաների կեցությ...
Արգենտինան Հայաստանի լավագույն բարեկամներից է. Վլադիմիր Վարդանյան
Ապրիլի 24-ին ընդառաջ Հայաստան են ժամանում պատվիրակություններ տարբեր երկրներից: ՀՀ ԱԺ Հայաստան-Արգենտինա, Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նարեկ Բաբայանն ու Արուսյակ Ջուլհակյանն ապրիլի 21-ին հանդիպել են Արգենտինայից ժամանած պատվիրակության անդամների հետ, որոնց թվում են...
Գլխավոր դատախազի տեղակալի թափուր հաստիքի մրցույթի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատախազության կայքէջում
«Դատախազության մասին» օրենքի սահմանված կարգավորումների համաձայն` դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման համար, ինչպես նաեւ գլխավոր դատախազի տեղակալի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթ հայտարարելու համար տեղեկատվությունը հրապարակվում է, ի թիվս այլնի, նաեւ 3000 տպաքանակ ունեցող մամուլում: Սա...
Խոշտանգման հանցակազմով գործերը կքննի ՀՀ քննչական կոմիտեն
Գործող Քրեական դատավարության օրենսգրքով խոշտանգման հանցակազմով գործերը քննվում են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում: ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օր...
Քրեական օրենսգրքում առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան բեռնաթափել դատարանները. Արդարադատության փոխնախարար
2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը: Այդ պահից ուժը կորցրած է ճանաչվում 2003թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգիրքը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ մինչեւ ՀՀ քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ՀՀ տարածքում գործող այ...
Կառավարությունը ՀՀ քաղաքացիությունը ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգն ու ժամկետները հաստատելու հնարավորություն կունենա
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություն ու լրացում կատարել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի նախագծում, ըստ որի՝ հստակեցվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները եւ եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմի...
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են լիզինգատու-լիզինգառու հարաբերությունները. Գրիգոր Մինասյան
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է լիզինգատուին եւ լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պե...
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը
Ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բազմաբեւեռ գործակցությունը եւ հույս հայտնել, որ հյ...