Տպել
02.05.2022
Նախագծի ընդունումը կապահովի օրենքի ներդաշնակությունը ԵԱՏՄ իրավակարգավորումներին
1 / 3

Առաջարկվում է լիազոր մարմնին վերապահել օդերեւութաբանության եւ եղանակի կանխատեսման բնագավառում ծառայություններ մատուցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ռեեստրի վարման իրավասություն: ««Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվող լրացումը պայմանավորված է օդերեւութաբանության եւ եղանակի կանխատեսման բնագավառում անձանց հաշվառման անհրաժեշտությամբ, ԵԱՏՄ շրջանակում ծառայությունների միասնական շուկայի ձեւավորմամբ, շուկայի մասնակիցների վերաբերյալ տվյալների փոխանակմամբ:

Նախագիծը քննարկվել է մայիսի 2-ի ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նախագծի ընդունումը կապահովի օրենքի ներդաշնակությունը ԵԱՏՄ իրավակարգավորումներին:

«ԵԱՏՄ բոլոր երկրներն այս գործընթացը  իրականացրել են: Միակ երկիրը, որը դեռ այդ պարտավորությունը չի կատարել, Հայաստանի Հանրապետությունն է»,- ասել է Գայանե Գաբրիելյանը:

Փոխնախարարի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:

Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: