«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքն ընդունվել է 2001թ, եւ ժամանակի թելադրանքով հարկ է առաջացել շարադրել նոր խմբագրմամբ` համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին. ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները` մայիսի 3-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Գործող օրենքով կարգավորվում են, մասնավորապես, շրջակա միջավայրի վրա առավել վնասակար ազդեցություն ունեցող ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին տրամադրվող մասհանումների հետ կապված իրավահարաբերությունները:
Անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը եւ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերում ներառված բնապահպանական եւ առողջապահական միջոցառումների առավելագույն հնարավոր հստակ ցանկ: Ըստ հիմնական զեկուցողի` այն հնարավորություն կտա համայնքներին սահմանափակ միջոցներով մշակելու եւ իրականացնելու առավել նպատակային եւ հասցեական ծրագրեր:
Նախագիծը գլխադասային հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն: