Մայիսի 4-ին շարունակելով հերթական նիստերի աշխատանքը` խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:
Այնուհետեւ շարունակվել է ՀՀ դատախազության 2021թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկումը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ ներկայում ՀՀ դատախազությունում դատախազների թվաքանակը 412-ն է, համալրված չէ 12-13 հաստիք:
Ելույթներում պատգամավորները նշել են, որ կառույցը ծավալուն աշխատանք է կատարել, կարեւորել են նաեւ Դատախազության գործունեության տարեկան հաղորդման քննարկումն Ազգային ժողովում: Ընդգծվել է, որ եզակի հնարավորություն է ընձեռվում հանրայնացնելու Դատախազության աշխատակիցների իրականացրած` օրինականության վերականգնման, հանցագործությունների կանխարգելման, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու եւ պատասխանատվության կանչելու հետ կապված աշխատանքները:
Եզրափակիչ ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին նախորդ տարվա ընթացքում Դատախազության եւ քրեական հետապնդման այլ մարմինների հետ համագործակցության համար: Նա շնորհակալություն է հայտնել նաեւ 2021թ. բարեխիղճ ծառայություն իրականացրած գործընկերներին: «ՀՀ-ում իրավակարգը պաշտպանված է գործին նվիրյալ ապաքաղաքական եւ հայրենասեր մարդկանց կողմից»,- եզրափակել է Արթուր Դավթյանը:
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման մասին
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում: Ճեպազրույցներին կմասնակցի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:...
Ժողովրդավարությունը երբեք չմեկնաբանենք որպես իշխանության կամ պետության թուլություն. Նիկոլ Փաշինյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանի հարցին
Ի՞նչ եք կարծում փողոցում ընթացող այս գործընթացների եւ ընդդիմության գործողությունների մասին. Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Պատասխանելով պատգամավորի հարցին՝ վարչապետը նշել է...
Թույլ ենք տվել, որ ուսուցիչներն իրենք որոշեն իրենց աշխատավարձը բարձրանա, թե՞` ոչ. ՀՀ վարչապետ
«Նախորդ շաբաթ կայացված որոշմամբ` Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվել է: Մենք կրկնապատկում ենք այն ուսուցիչների աշխատավարձը, որոնք կամավոր ատեստավորման գործընթաց են անցել», - ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ այս պահին 470-ից ավելի ուսուցիչ կամավոր ատեստավորում ...
Ախ չեք ուզու՞մ լսել, բա էդ ասեք. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել է, որ իրենք գործուղվել են խորհրդարան՝ ներկայացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը: Պատգամավորը բարձրաձայնել է այդ պահանջի վերաբերյալ իր հիմնավորումները: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր հասցեին հնչած մեղադրանքներ...
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը զսպումների եւ հակակշիռների գործող համակարգ է. Քրիստիննե Գրիգորյան
«2020թ. ադրբեջանական զինված ուժերի պատերազմական գործողությունները եւ ադրբեջանական զորքերի ապօրինի ներկայությունը մեր երկրի որոշ հատվածներում սկզբունքորեն փոխել են Պաշտպանի գործունեության առանձնահատկություններն ու ուղղությունները»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը` մայիսի 4...
Երկրորդ ընթերցմամբ նախագծերը քննարկվել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 4-ի նիստում: Նրա խոսքով` տ...
Գոհար Մամիկոնյանն ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ
Հայաստանի խորհրդարանի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը մայիսի 4-ի ԱԺ նիստում ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության արդյունքները: Նա տեղեկացրել է, որ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70-ը: 70 կողմ ձայնով Գոհար Մամիկոնյանն ընտրվել է Հե...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կգումարի արտահերթ նիստ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի մայիսի 4-ին` ժամը 13:30-ին, 314 դահլիճում: Օրակարգը` այստեղ: ...