Տպել
04.05.2022
ՀՀ-ում իրավակարգը պաշտպանված է գործին նվիրյալ ապաքաղաքական եւ հայրենասեր մարդկանց կողմից. Արթուր Դավթյան
1 / 2

Մայիսի 4-ին շարունակելով հերթական նիստերի աշխատանքը` խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Այնուհետեւ շարունակվել է ՀՀ դատախազության 2021թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկումը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ ներկայում ՀՀ դատախազությունում դատախազների թվաքանակը 412-ն է, համալրված չէ 12-13 հաստիք:

Ելույթներում պատգամավորները նշել են, որ կառույցը ծավալուն աշխատանք է կատարել, կարեւորել են նաեւ Դատախազության գործունեության տարեկան հաղորդման քննարկումն Ազգային ժողովում: Ընդգծվել է, որ եզակի հնարավորություն է ընձեռվում հանրայնացնելու Դատախազության աշխատակիցների իրականացրած` օրինականության վերականգնման, հանցագործությունների կանխարգելման, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու եւ պատասխանատվության կանչելու հետ կապված աշխատանքները:

Եզրափակիչ ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին նախորդ տարվա ընթացքում Դատախազության եւ քրեական հետապնդման այլ մարմինների հետ համագործակցության համար: Նա շնորհակալություն է հայտնել նաեւ 2021թ. բարեխիղճ ծառայություն իրականացրած գործընկերներին: «ՀՀ-ում իրավակարգը պաշտպանված է գործին նվիրյալ ապաքաղաքական եւ հայրենասեր մարդկանց կողմից»,- եզրափակել է Արթուր Դավթյանը:
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...